07/03/2017 14:56
Թայֆուն Կորկուտը գլխավորել է «Բայերը»
Թուրք մասնագետ Թայֆուն Կորկուտը նշանակվել է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ, փոխանցում է Sports.ru-ն:
Նա կփոխարինի Ռոժեր Շմիդտին, որը հեռացվել էր Բունդեսլիգայի 23-րդ տուրի խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած 2:6 հաշվով պարտությունից հետո:
Թայֆուն Կորկուտի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև այս մրցաշրջանի ավարտը: 2016 թվականի ամռանից նա գլխավորում էր գերմանական «Կայզերսլաուտերնը»: