07/03/2017 11:05
Բիշքեկում ԵԱՏՄ երկրների վարչապետները կքննարկեն միջպետական կոոպերացիաների հարցը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՄԽ) հերթական նիստի ժամանակ ինտեգրացիոն միավորումների շրջանակում կքննարկեն միջպետական կոոպերացիաների ընդլայնման հարցը: Նիստը կանցկացվի Ղրղզստանում, հայտնում РИА Новости-ն:
«Չորեքշաբթի «Ալա Արչա» կառավարական նստավարում ԵԱՏՄ-ում Ղրղզստանի նախագահության շրջանակում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Այն կանցկացվի նեղ և ընդլայնված կազմերով: Նիստի արդյունքներով նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում և հայտարարություն մամուլի համար», - գործակալությանը հայտնել են Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը կմասնակցեն Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, նաև Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Օրակարգում 14 հարց է ընդգրկված: