08/03/2017 17:30
Իվանկա Թրամփի հագուստի բրենդը հայտնել է վաճառքի ռեկորդային ծավալների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր Իվանկա Թրամփի հագուստի ապրանքանիշը հայտարարել է վաճառքի ռեկորդային ծավալների մասին՝ չնայած բոյկոտի կոչերին, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Hill-ին:
«Փետրվարի սկզբից մենք գրանցել ենք ապրանքանիշի պատմության մեջ լավագույն շաբաթը», - հայտարարել է Ivanka Trump ապրանքանիշի նախագահ Էբիգեյլ Կլեմը:
Կելմը նշել է, որ նախագահի դստեր ապրանքանիշը դարձել է ամենահայտնին առցանց մի շարք խանութներում: