08/03/2017 14:02
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան կայցելեն մարտի վերջերին. Հոգլանդ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն մարտի վերջերին, Aysor.am-ին ասաց ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
«Ես և իմ գործընկեր Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելենք մարտի վերջերին», - նշեց Ռ..Հոգլանդը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ են համանախագահները նախատեսում այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
«Մենք սպասում ենք քննարկումների ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների հետ՝ խրախուսելու առաջընթացը դիվանագիտական ջանքերի ուղղությամբ», - ասաց ամերիկացի համանախագահը: