08/03/2017 13:38
Ռոբբենը Լիգայում գոլերով հավասարվել է Կլյույվերտին
«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբբենն իր թիմին առաջ մղեց «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղում, փոխանցում է Sport.ru-ն:
Երկրորդ խաղակեսի միջնամասում Դավիդ Օսպինան սարսափելի փոխանցում կատարեց թիմակցին, և արդյունքում «Արսենալը» կորցրեց գնդակը։ Մի քանի փոխանցման արդյունքում Ռոբբենը մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ և հանգիստ գնդակն ուղարկեց դարպասի ներքին հեռավոր անկյունը։
Ռոբբենը 29-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայում՝ այդ ցուցանիշով հավասարվելով Պատրիկ Կլյույվերտին ու Ռոյ Մակային։ Միայն 1 հոլանդացի ֆուտբոլիստ է ավելի շատ գոլեր խփել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Խոսքը Ռուուդ վան Նիստելռոյի մասին է, ով աչքի է ընկել 56 անգամ։