09/03/2017 09:56
Մանկապարտեզների դաստիարակները տնետուն են շրջում ու ցուցակագրում ՀՀԿ ընտրողներին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է, որ Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հրահանգով աշխատանքից հետո համայնքի մանկապարտեզների դաստիարակները տնետուն են շրջում ու ցուցակագրում ՀՀԿ-ի ընտրողներին։
Մանկապարտեզներից մեկի տնօրենը տրտնջացող աշխատակիցներին տեղեկացրել է, որ հրահանգը խիստ է. «Անպայման պետք է թիվ ներկայացնենք, այլապես կազատվեմ աշխատանքից»։ Թերթը նշել է, որ մարզերում ևս նման «ստուգողական» ցուցակագրումներ են իրականացվում, օրինակ՝ Չարենցավան քաղաքից ենք նման ահազանգ ստացել։