09/03/2017 10:00
Աղվան Հովսեփյանի որդիները կրկին այցելել են Լոս Անջելես՝ բիզնես առաքելությամբ. «Ժամանակ»
Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդիները՝ Միսակ ու Նարեկ Հովսեփյանները վերջին օրերին կրկին այցելել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք՝ բիզնես առաքելությամբ: Հովսեփյան եղբայրները ներդրումների նոր ասպարեզներ և ոլորտներ են փնտրում ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով, նրանք անշարժ գույքի ասպարեզում ներդրումներ ունեն կատարած հարավային Կալիֆոռնիայի մի քանի քաղաքներում և բիզնես այլ ծրագրեր են նախատեսում առաջիկայում: Նախօրեին երկու եղբայրները վերադարձել են հայրենիք: