09/03/2017 12:54
ԿԺԴՀ-ն հեռացվել է համաշխարհային բանկային համակարգից
Հյուսիսային Կորեային հեռացրել են Swift միջազգային բանկային համակարգից: Այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսին (Swift-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում), փոխանցում է Korrespondent.net.
Պատժամիջոցները վերաբերում են երեք հյուսիսկորեական բանկերի՝ ի պատասխան Փհենյանի կողմից հերթական հրթիռային փորձարկումներին:
Նշվում է, որ Swift-ի պաշտոնական կայքում դեռ տեղեկություններ չկան ԿԺԴՀ-ի հետ աշխատանքում սահմանափակումների մասին:
Մարտի 6-ին ԿԺԴՀ-ն չորս հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Տոկիոյի տվյալներով՝ դրանցից երեքն ընկել են Ճապոնիայի հսկողության տակ գտնվող գոտում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Փհենյանի գործողությունները և սպառնացել «նշանակալի պատասխան քայլերով»: