09/03/2017 17:47
Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 2016-ին 1/3-ով նվազել է
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև երկկողմ առեևտրաշրջանառությունը 2016-ին նվազել է 1,3 անգամ. նվազման հիմնական պատճառներն են հանդիսացել ռուբլու արժեզրկումը, նավթի և մետաղների գնանկումը, ինչպես նաև Թուրքիայի Ռուսաստան պտուղ-բանջարեղեն արտահանելու արգելքը, փոխանցում է РИА Новости-ն:
Ուրբաթ՝ մարտի 10-ին, տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ի թիվս ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի առաջնային քննարկվելու են նաև այս երկու երկրների առևտրային հարաբերությունները:
Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության հաղորդմամբ` 2016-ին ռուս-թուրքական երկկողմ տարեկան առևտրաշրջանառությունը 2015-ի համեմատ նվազել է 32,1 տոկոսով` 15,84 մլրդ դոլարով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից Թուրքիա արտահանման ծավալները նվազել են 29 տոկոսով` 13,69 մլրդ դոլար, իսկ Թուրքիայից կատարվող ներմուծումը` 47 տոկոսով` 2,14 մլրդ դոլարով: