09/03/2017 18:13
Խաբի Ալոնսոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Մյունխենի «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ այս մրցաշրջանի վերջում ավարտելու է կարիերան: 35-ամյա իսպանացին խաղացել է «Ռեալ Սոսյեդադում», անգլիական «Լիվերպուլում» եւ Մադրիդի «Ռեալում», փոխանցում է Sport.ru-ն:
Իսպանիայի հավաքականի կազմում նա 2 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ 2010-ին հռչակվել նաեւ աշխարհի չեմպիոն: Ակումբային մակարդակով Ալոնսոն դարձել է Իսպանիայի ու Գերմանիայի չեմպիոն եւ հաղթել Չեմպիոնների լիգայում:
«Ես ապրել եմ ֆուտբոլով, սիրել եմ այն: Ցտեսություն, հիանալի խաղ», - գրել է Ալոնսոն:
Lived it. Loved it.
— Xabi Alonso (@XabiAlonso) March 9, 2017
Farewell beautiful game. pic.twitter.com/1aSN7GGNzZ