09/03/2017 10:47
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսներն աճել են 0.60 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50.58 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մայիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.81 տոկոսով և հասել 53.54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: