10/03/2017 19:38
«Hambik A'shot». Նոր անուն ու նոր ոճ՝ հայկական շոու բիզնեսում (Վիդեո)
«Hambik A'shot». այսպես է կոչվում շոու բիզնեսի դաշտում հայտնված նոր երաժշտական խումբը, որը ստեղծագործում է թրեպ և ֆյուչր բեյս ոճերում: Խմբում ընդգրկված երկու տղաները՝ Համբիկն ու Աշոտը, ծանոթացել են երկու տարի առաջ՝ երաժշտական հեռուստանախագծերից մեկում:
«Համբիկը անգլերենով և՛ երգում է, և՛ ռեպ է կարդում, Աշոտն էլ երաժշտությունների հեղինակն է: Ի դեպ, նա նաև DJ է… Ես տղաների հետ ծանոթացա 3 ամիս առաջ: Նրանք առավել միտված են դրսի շուկայի համար աշխատելուն, ստեղծագործելուն, ես էլ փորձում եմ մեր շուկայի համար զարգացնել: Վաղ թե ուշ, գուցեև հայերեն կատարումներով հանդես գան, տեսնենք», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանը:
Էլեկտրոնային երաժշտության այս ուղղությունը դրսում բավական կիրառելի է: Թե որքանո՞վ տղաների որդեգրած երաժշտական ուղղվածությունը կհետաքրքրի նաև հայ երգիչ-երգչուհիներին, ժամանակը ցույց կտա:
«Արտասահմանյան ճանաչված երգիչներից շատերը իրենց երգերի համար այս ոճի մեջ են գործիքավորումներ պատվիրում: Հայաստանում այս ոճում մինչ այս ոչ-ոք չի գործիքավորել, այստեղ ամեն ինչ շատ ավելի ուշ է հասնում: Սակայն նպատակն այն չէ, որ տեղի շոու բիզնեսի ներկայացուցիչներն այս ամենին մասնակցեն: Մենք մեր գործն ենք անելու, ով կնկատի ու կցանկանա համագործակցել, սիրով: Մի բան հաստատ է. հեռուստատեսությունն ու ռադիոն շուտով երկրորդական են դառնալու, աշխարհում հիմա YouTub-ն է ռեյտինգ որոշողը», - նկատեց պրոդյուսերը:
Օրերս ունկնդիրների դատին հանձնված «We Know» ստեղծագործությունը ոչ հայկական չափորոշիչներով է: Այն խմբի պաշտոնական YouTube էջում է հայտնվել տեքստային վիդեոյի տարբերակով:
«Սա տեսահոլովակ է համարվում: Ամբողջ ախարհում տենդենց կա, որ բոլոր աստղերը թողարկեն «Lyrics» վիդեոներ: Համբիկն ու Աշոտը նաև հայտնի աստղերի կատարումների քավր տարբերակներով են հանդես գալիս: Այժմ պետք է այնպես անենք, որ շատ տեսահոլովակներ ունենանք, հաճախ երևանք», - ընդգծեց մեր զրուցակիցը: