10/03/2017 09:18
Սամվել Ալեքսանյանը գումարներ է բաժանում իր ընտրատարածքն ընդգրկող «ակտիվիստներին». «Ժամանակ»
«Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը երեկվանից արդեն սկսել է ինտենսիվորեն գումարներ բաժանել իր ընտրատարածքն ընդգրկող «ակտիվիստներին», ովքեր էլ արդեն իրենց հերթին զբաղվում են ընտրողներին ցուցակագրելով». գրել է «Ժամանակ»-ը:
«Հայտնի չէ, թե Սամվել Ալեքսանյանը որքան գումար է նախատեսում ընտրակաշառքի ձևով բաժանել։ Իսկ նրա ՀՀԿ-ական մրցակից Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ընտրողներին 10 հազար է խոստացել, ինչին ի պատասխան՝ Սամվել Ալեքսանյանն այսօր հեգնել է՝ մարդկանց հորդորելով վերցնել գումարը, հետո իրենից վերցնել ու քվեարկել Ծառուկյանի օգտին», - գրել է թերթը։