10/03/2017 13:15
ԼՂ խնդրով բանակցային գործընթացը վերսկսելու համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ. Նալբանդյան
ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները չեն ընթանում, քանի որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան լուրջ հարված հասցրեց, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Բանակցային գործընթացը հետ մղվեց, հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և եռանախագահողները քայլեր ձեռնարկեցին և շարունակում են ջանքերն՝ ուղղված համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի առաջ մղել», - ասաց Է. Նալբանդյանը։
Նա նշեց, թե միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են մեկ լեզվով՝ իսկ Ադրբեջանն՝ այլ։
Է.Նալբանդյանն ընդգծեց, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, «սակայն պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ»։