10/03/2017 17:16
Սպառնալիքներով միություններ չեն լինում. Պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից ու ասենք՝ մենք էլ շահ ունենք. Հրանտ Բագրատյան
Մենք արդեն կորցրել ենք դեմոկրատիան քաղաքականության մեջ, հիմա կորցնում ենք տնտեսության մեջ, այսօր «Կոնրադ ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած նախընտրական քննարկմանն ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցությունից առաջադրված Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։
«ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո առևտրում ոչինչ չի փոխվել, որովհետև 2011թ.-ից այդ նույն երկրների հետ ունեինք ազատ առևտրի գոտի։ Մենք ինչի՞ պիտի Իրանից դիզվառելիք բերենք ու դրա դիմաց հսկայական մաքսատուրք վճարենք։ Պետք է դուրս գալ։ Մենք կմնանք ազատ առևտրի գոտու մեջ», - ասաց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ եթե Ռուսաստանը սպառնում է այդ հարցում, ապա հարցն էլ ավելի արագ է պետք բարձրացնել։
«Սպառնալիքներով միություններ չեն լինում։ Անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ մենք շահել ենք 200 մլն ԵՏՄ-ում ու կորցրել ենք 1 մլրդ Եվրոպայում։ Պետք է ասենք՝ մենք էլ շահ ունենք, մեզ էլ բանի տեղ դրեք», - ասաց Հրանտ Բագրատյանը։