10/03/2017 10:45
Մխիթարյանը՝ «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ
ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման (1:1) լավագույն խաղացող է ճանաչել անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Sport.ru-ն հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:
Հայ ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ 35-րդ րոպեին՝ եզրափակելով Զլատան Իբրահիմովիչի հիանալի փոխանցումը։
«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ռոստովի» միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին, «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտում։