10/03/2017 14:33
ՈՒԵՖԱ-ն գործ է բացել «Բարսելոնի» դեմ
ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել՝ կապված Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոն»-ՊՍԺ հանդիպման հետ։ Մեղադրանքի էությունը նրանում է, որ կատալոնցիների ֆանատներն իրենց թիմի գոլերից մեկից հետո վազել են խաղադաշտ։ Միջադեպի վերաբերյալ հարցը կքննարկվի մարտի 23-ին։ Այս մասին հայտնում է Sport.ru-ն։
«Գործը հարուցվել է խաղադաշտում երկրպագուների հայտնվելու առիթով», - նշված է ՈՒԵՖԱ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «Բարսելոնի» 6։1 հաշվով հաղթանակով։