10/03/2017 13:21
Մինսկի խմբի համանախագահները Երևան կայցելեն մարտի 27-ին, նրանք կլինեն նաև Ստեփանակերտում. Նալբանդյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն մարտի 27-ին, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Մարտի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան, կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում: Նրանք կփորձեն առաջ մղել գործընթացը», - ասաց ՀՀ արտգործնախարարը: