Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը ընդունեց դիմում` ուղղված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը

10/03/2017 09:14

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը ընդունեց դիմում` ուղղված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը


Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը, Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քննարկելով Արցախի Հանրապետությունում 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2017 թ. փետրվարի 17-ի հայտարարությունը, ընդունեց դիմում` ուղղված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Ստորև հրապարակվում է Դիմումի լրիվ տեքստը, որը տրամադրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում ժողովրդավարության առաջմղումը հակամարտող կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համար խաղաղաշինության ռեսուրս է

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի Ղարաբաղյան զինված հակամարտության տուրբուլենտ գոտում և նրան շրջապատող Մեծ Մերձավոր Արևելքի պայթյունավտանգ տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցով դիմելու Ձերդ Գերազանցություններ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար պարոն Լամբերտո Զանիերին, ՌԴ արտաքին գործերի նախարար պարոն Սերգեյ Լավրովին, ԱՄՆ-ի պետքարտուղար պարոն Ռեքս Թիլերսոնին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար պարոն Ժան-Մարկ Էյրոյին:
2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անցկացվեց հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցեց գրանցված ընտրողների 76,44 %-ը, որից 87,6 %-ը կողմ քվեարկեց նոր Սահմանադրության ընդունմանը։ Քվեարկության ընթացքին հետևեցին 30 երկիր ներկայացնող ավելի քան 100 միջազգային դիտորդներ, որոնք դրականորեն գնահատեցին հանրաքվեի կազմակերպումը և հաստատեցին միջազգային չափանիշներին նրա խիստ համապատասխանությունը (NKR MFA Statement):

2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեն հերթական քայլ էր, որ կատարվեց Արցախի Հանրապետությունում իրագործվող լեգիտիմ հաստատութենական շինարարությունում, որը հիմնվում է բնակչության ժողովրդավարական կամաարտահայտման վրա՝ որպես Արցախի անկախության հարցով 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների իրացման և ըստ այդմ միջազգային իրավունքի ու տվյալ ժամանակապահին գործող խորհրդային օրենսդրության նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման շարունակություն (Закон СССР «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР» No 1410-1 от 3 апреля 1990 г.». «Ведомости Съезда народных депутатов СССР» Верховного Совета СССР, 1990, No 15; «Акт о результатах референдума о независимости Нагорно-Карабахской Республики»):

Արցախի Հանրապետության հարևան պետություններում՝ Հայաստանի Հանրապետությունում և Ադրբեջանի Հանրապետությունում, իրագործվող պետութենաշինության ընթացքի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս ժողովրդավարության զարգացման տեսանկյունից դրանց սկզբունքային բազմավեկտորությունը: Լեռնային Ղարաբաղի պետութենաշինությունում հանրաքվեի՝ որպես ուղղակի ժողովրդավարության գործիքի կիրառման հերթական դրական արդյունքի գրանցումից անմիջապես հետո հարևան Ադրբեջանում կարելի է դիտել հակառակ միտումը՝ հետընթաց դեպի ամբողջատիրություն: Մասնավորապես՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը այն փաստը, որ 2017 թ. փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակեց Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում, որակեց որպես միապետական կարգերի հաստատմանն ուղղված քայլ (Former US Ambassador to Azerbaijan Speaks Out Against Choice of First Lady as VP, Published on 23 February 2017): Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի իշխող վարչակարգը ընդդիմության նկատմամբ պարբերաբար գործադրում է բռնաճնշումներ՝ ձգտելով հանրապետությունում սանձելու այլակարծության ցանկացած դրսևորում: Մեծ թվով ընդդիմադիր գործիչներ դատապարտված են տարբեր հոդվածներով, ստիպված լքել են երկիրը, իսկ շատ միջազգային կազմակերպություններ բազմիցս ուշադրություն են հրավիրել մարդու իրավունքների հարցում Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վրա՝ այն որակելով որպես անընդունելի (ORWELLIAN BIG BROTHER CHAIRING AT THE COMMITTEE OF MINISTERS OF THE COUNCIL OF EUROPE. Europe Et Orient, dimanche 31 août 2014):

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան վերլուծել է տվյալ փաստերը, որոնք վկայում են, որ Ադրբեջանում տեղի է ունենում հետզհետե խորացող համակարգային ամբողջատիրացում, որին զուգահեռաբար այդ պետության էներգետիկ պաշարները ծառայեցվում են նեղ կլանային շահերին և օգտագործվում են Ադրբեջանի Հանրապետության բյուջեի ռազմականացման համար ու դրա հետևանքով՝ որպես Ղարաբաղյան հակամարտության սուր ռազմական փուլի վերսկսման հիմնական գործոն: Նշված միտումները ցայտունորեն տարբերվում են Հայաստանի և Արցախի հանրապետություններում դիտվող պատկերի հետ, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում վերջերս իրագործված սահմանադրական բարեփոխման հետ, որի շնորհիվ պետությունն անցնում է խորհրդարանական ձևի կառավարման: Այսպիսով՝ ժողովրդավարական հաստատությունների զարգացման գործում, մի կողմից, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության և, մյուս կողմից, Ադրբեջանի Հանրապետության միջև առկա է խորացող անջրպետ, որը միանշանակ կերպով դրսևորվեց 2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում, 2016 թ. սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում և 2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անցկացված հանրաքվեներում:

Հայաստանի Հանրապետությունում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով ընդունվեց Հիմնական օրենք, որը նպատակաուղղված է պետական իշխանության խորհրդարանական մոդելին անցման ընթացքում ժողովրդավարության հետագա առաջմղմանը, ինչի վկայությունն են հանրաքվեի արդյունքներին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տված գնահատականները (OSCE/ODIHR final report on Armenia’s Constitutional Referendum recommends inclusive electoral reform. 5 February 2016):

Սահմանադրական փոփոխությունների և ժողովրդավարության պաշտպանության գծով Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների միջև հակասությունը նշված էր Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի առավել հեղինակավոր կառույցներից մեկի՝ Հելսինկյան հանձնաժողովի նամակում, որը նա գրել էր Իլհամ Ալիևին հանրաքվեի անցկացումից առաջ: Այդ նամակում, մասնավորապես, ասված էր. «Նախագահության ժամկետների երկարաձգումը և նախագահական լիազորությունների ընդլայնումը սահմանադրական փոփոխությունները դարձրին չարաշահումների նկատմամբ զգայուն և քաղաքական իշխանությունը դարձրին ադրբեջանական ժողովրդի կամքի նկատմամբ սակավ զգայուն: Մեզ առանձնակի անհանգստացնում են այն փոփոխությունները, որոնք սահմանափակում են հիմնական իրավունքները, քանի որ դրանք կենսականորեն կարևոր են հրապարակային քննարկումների բացությունը և կառավարության հաշվետվողականությունը ապահովելու համար (Azerbaijan’s Constitutional Referendum Creates Crisis of Legitimacy):

Նման պայմաններում ԼՂՀ-ում հետևողականորեն իրականացվում է ծավալված ժողովրդավարական պետութենաշինությունը: 1991 թվականից ԼՂՀ-ում անցկացվում են մրցակցային նախա¬գահական ու խորհրդարանական ընտրություններ, 1998 թվականից ընտրությունների միջոցով ձևավորվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Միջազգային դիտորդների գնա¬հատմամբ՝ որպես ԼՂՀ-ում ժողովրդավարական հաստա¬տությունների ամրապնդմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը նպատակաուղղված քայլ՝ ընտրություններն անցկացվում են ըստ հանրապետության ընտրական օրենսգրքի և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած նորմերի (Statement of the International Independent Observation Mission on Nagorno – Karabakh Parliamentary Elections 2015, “British political scientist: Parliamentary elections in Nagorno Karabakh show that it is more democratic than Azerbaijan”, 13/05/2015):

ԼՂՀ-ում 2006 թ. հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունը պետութենաշինությանը հաղորդեց ավելի համակարգված բնույթ (Constitution of the Nagorno Karabagh Republic): ԼՂՀ բնակչությունն այսօր ունի ներպետական կյանքի կազմակերպման, քաղաքական ու պետական կառույցների ձևավորման, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների զարգացման բոլոր իրավական և քաղաքական գործիքները:

Ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վերջին սահմանադրական հանրաքվեի արդյունքներով վերանվանվել է Արցախի Հանրապետություն, իր քաղաքական մշակույթով և ժողովրդավարական հաստատությունների զարգացման մակարդակով, էապես գերազանցում է Ադրբեջանի Հանրապետությանը: Դրա հաստատումն է «Freedom House» կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցը, որտեղ Ադրբեջանն ընդգրկված է «ոչ ազատ» պետությունների շարքում, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի Հանրապետությունը «մասնակի ազատների» թվում են (Freedom House “Freedom in the World 2017”):

2017 թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը շփման գծի երկայնքով իրադրության սրումը ևս մեկ անգամ ցուցադրեց հրադադարի ռեժիմի խախտման մեղավորների բացահայտման պրոբլեմայնությունը, և շեշտեց 2016 թ. Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում հրադադարի խախտումների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների արդյունավետ իրագործման հրատապությունը (Joint Statement of the Minister of Foreign Affairs of the Russian Federation, Secretary of State of the United States of America and State Secretary for Europe Affairs of France):

Ընդսմին, ի տարբերություն այլ հակամարտություններից (ՈՒկրաինա, Սիրիա), Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նկատմամբ ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումներում առկա շարունակական համաձայնությունը հնարավորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դիտելու որպես տվյալ պետությունների միջև կառուցողական երկխոսության մեկնարկման համար նպաստավոր հարթակ (Carey Cavanaugh, Renewed Conflict Over Nagorno Karabakh):

Այս առումով արդյունավետ կարող է լինել Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուղեծրային միջոցներով Ղարաբաղյան հակամարտության ամբողջ գոտում պատերազմական գործողություններին կողմերի նախապատրաստման վերահսկումը մերձերկրային տիեզերական տարածությունից: Պատերազմի զսպման գործում ուղեծրային խորազննման բարձր տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների նման նորամուծական կիրառումը կարող է նաև դառնալ փորձնական հարթակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև նպատակային հետախուզական տեղեկույթն ի շահ խաղաղաշինության փոխանակելու համար: Քաղաքական-դիվանագիտական և ռազմական զսպման գործում տվյալ նորամուծությունը հաջողության դեպքում կարող է կիրառվել համընդհանուր մասշտաբով, որպեսզի կանխվի Ղարաբաղյան հակամարտության նման տեղային սառեցված հակամարտությունների վերաճումը պատերազմի, որում աղետալի կերպով կներգրավվեն դերակատարներն այնպիսի անկայուն տարածաշրջաններից, ինչպիսիք են Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիան (МГ ОБСЕ - платформа консенсуса РФ, США и Франции в сдерживании войны. REGNUM, 9 ноября 2016 г.; The OSCE Minsk Group as a Platform for unbroken consensus of positions among the RF, USA and France in deterring a War: Kharabakh’s example, Geostrategic Pulse, N 225, 5 December 2016):

Ելնելով վերը շարադրվածից՝ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում, համապատասխանաբար, 2015 թ. դեկտեմբերի 6-ին և 2017 թ. փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտելու որպես Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ժողովրդավարական հաստատութենական շինարարության փուլ, ինչպես նաև թե՜ Ղարաբաղյան զինված հակամարտության տուրբուլենտ գոտում, թե՜ Մեծ Մերձավոր Արևելքի շրջակա պայթյունավտանգ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումն ապահովող գործոն:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:09 Գրետա Թունբերգը եկավ Հայաստան Այսօր, 22:17 Լեռնային շրջաններում ձյուն կգա Այսօր, 21:59 «Լուռ գիշերներում»․ կհնչեն ռուս կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները Այսօր, 21:41 Կատարում, Ռուանդայում, Ուգանդայում ՀՀ դեսպաններ են նշանակվել Այսօր, 21:24 Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է․ Եղիշե Կիրակոսյան Այսօր, 21:05 ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Ռուսաստան Այսօր, 20:49 Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն․ Ախտանշաններ և ռիսկի գործոններ Այսօր, 20:34 Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից են Այսօր, 20:19 Օկուպացված Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել Այսօր, 20:07 ժպիտով կարդացի ինձ վերագրված` «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ» հումորային հրապարակումները․ Մանասյան Այսօր, 19:53 Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որով ամբողջությամբ մերժվեցին Ադրբեջանի նախնական առարկությունները Այսօր, 19:45 Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց Այսօր, 19:39 Բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mercedes-Benz»-ը և «Volkswagen» -ը Այսօր, 19:27 Ոչնչացվել է Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը Այսօր, 19:16 «Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը»․ Արմեն Աշոտյան Այսօր, 19:00 Մոլդովան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Այսօր, 18:45 Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի նախնական 2 առարկությունները` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Այսօր, 18:28 Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել Այսօր, 18:13 Ողբերգական ելքով վթար Ճամբարակում․ բախումից հետո «Mercedes»-ը բռնկվել է, վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից 4 մետր հեռավորության վրա Այսօր, 17:58 ՔՊ-ն տապալեց գերիների վերաբերյալ հայտարարությունը, որովհետև նրա հակահայ քաղաքականությունը չի ենթադրում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանություն․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:44 Սյունիքում բեռնատարներ են արգելափակվել ձյան շերտի մեջ Այսօր, 17:30 Գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի Այսօր, 17:15 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև ուղիղ անվտանգության խնդիր է․ Պատգամավոր Այսօր, 17:02 Վահագն Հովակիմյանը դիտարկել է ԱՄՆ նախագահական ընտրությունները Այսօր, 16:49 Ուրեմն Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի եղբոր ճակատագրի վրա, շոկի մեջ եմ․ Ռուստամյանը՝ իշխանության տեսակետի մասին Այսօր, 16:40 3․5կգ. թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ հանցավոր շղթայում ներգրավված հինգ անդամ է կալանավորվել Այսօր, 16:35 Բռնաճնշումների մասին նամակներ հանձնեցինք ԵՄ, ԱՄՆ դեսպաններին, որպեսզի իրենց աջակցությամբ ավտորիտար ռեժիմ չստեղծվի ՀՀ-ում. Հովհաննես Ավետիսյան Այսօր, 16:26 Գերիների թեման ՀՀ իշխանությունների համար երբեք առաջնային օրակարգ չի եղել. Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 16:17 «Ուրարտու»-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքել է պաշտոնը Այսօր, 16:15 Հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում սոցցանցերում, չփոխանցել բանկային ու անձնական որևէ տվյալ. Լուսանկար Այսօր, 16:03 Մտել են Վանաձորի թիվ 19 մանկապարտեզ և գողացել 2 հատ գազի կաթսա Այսօր, 15:53 ՀՀ ԿԸՀ-ի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցին (RECEF) հաստատվել է Այսօր, 15:39 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի որոշ հատվածների երթևեկությունը Այսօր, 15:37 Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին մեքենա է այրվել Այսօր, 15:28 ՔՊ-ն չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը (Տեսանյութ) Այսօր, 15:22 Լեգենդների էլ կլասիկո․ հայտնի է հանդիպման օրն ու վայրը Այսօր, 15:17 Ապօրինի հատել էր 25 ծառ, հրացանի համար էլ փաստաթուղթ չուներ. Ոստիկանության բացահայտումը Այսօր, 15:14 Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա, դուք ուզում եք գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի. Ռուբեն Ռուբինյանն` ընդդիմությանը (Տեսանյութ) Այսօր, 15:02 Հաագայի դատարանը կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով նախնական առարկությունների վճիռները Այսօր, 14:58 Գերիների վերադարձի առումով COP-29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է․ եթե պետությունն ակտիվ չգործի, հետո ավելի բարդ է լինելու. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 14:52 Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով Այսօր, 14:24 Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում կառուցվում են գաբիոնային պատեր Այսօր, 14:14 Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 14:01 Մեր կյանքի ու մեր մեկնումի միջև ընդամենը մեկ րոպեի տարբերություն է, ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել. Բագրատ Սրբազան Այսօր, 13:51 Աննա Հակոբյանն իմ քույրն է, և ես վստահ եմ՝ նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի. Հակոբյան Այսօր, 13:42 Երբ Նիկոլ Փաշինյանն առավոտյան 7-ին հեծանիվ է քշում, ինչ-որ մեկիդ խանգարո՞ւմ է. Հակոբյան Այսօր, 13:35 Չգիտեմ, թե Աննա Հակոբյանն ում հաշվին է Տանզանիա գնացել. նրա հրապարակումները չեմ տեսել. Հրաչյա Հակոբյան Այսօր, 13:30 Պեկինը հույս ունի, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումների կհասնեն. ՀՀ-ում Չինաստանի դեսպան Այսօր, 13:22 Փաթեթավորված խմելու ջուրը մայիսի 1-ից դրոշմավորվում է հսկիչ նշաններով Այսօր, 12:59 Շարունակվելու է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը, ինչպես նաև ազգային արժույթով պարտքի ու ներքին պարտքի աստիճանական ավելացումը. ԿԲ նախագահ Այսօր, 12:49 21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը. քաղաքականությամբ է զբաղվելու Այսօր, 12:43 Իրավապահներն այսօր գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում․ ձերբակալվածներ կան Այսօր, 12:39 «Մետրո» թատրոնն Իրանում արժանացել է գլխավոր մրցանակի. հանդիսատեսը պահանջում էր, որ երրորդ անգամ խաղայինք․ Սոնա Մարտիրոսյան Այսօր, 12:24 Իմ կինը չափահաս է և հաշվետու չէ իմ առջև. ՔՊ-ական պատգամավորին հունից հանեց կնոջ եկամուտների մասին հարցը (Տեսանյութ) Այսօր, 12:13 Կամո Ցուցուլյանն այցելել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն Այսօր, 12:11 Ֆուտբոլը միայն Հայաստանի հավաքականը չէ. Վրաստանը շատ է ցանկանում, որ իր ակումբային ֆուտբոլը գրանցի հայկական ակումբային ֆուտբոլի արդյունքները. ՔՊ-ական (Տեսանյութ) Այսօր, 12:07 Մայրը պնդում է, որ ուսուցիչը հրել է իր որդուն, երեխան կոտրել է ոտքը Այսօր, 12:03 Լուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերան Այսօր, 12:00 Արմինե Աֆեյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Այսօր, 11:55 Օկուպանտ պետություն, որն էթնիկ զտումներ է իրականացրել. Թբիլիսիում Գրետա Թունբերգը բողոքի ցույց է արել Բաքվում COP29-ի դեմ․ Լուսանկար Այսօր, 11:51 ՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը Այսօր, 11:42 Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Այսօր, 11:18 Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե Այսօր, 11:17 Արարատ Միրզոյանը և Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ Այսօր, 11:09 Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր Այսօր, 10:55 Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկում կլինի. ՔՊ-ն ու կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնեն (Տեսանյութ) Այսօր, 10:50 Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստի 20 նախագծերից 20-ն էլ չզեկուցվող է, ՔՊ-ի ձեռագիրն է. Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով. ՆԳՆ Այսօր, 10:40 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Mazda»-ն և բեռնատարը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 10:35 Հայաստանում տնտեսական աճն ու անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 10:33 Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Այսօր, 10:22 2025-ի բյուջեն ՀՀ-ի ապագայի տեսլականի ևս մեկ էական քայլ է. մեր նպատակը մեկն է` երկրի կայուն զարգացումը. Ֆինանսների նախարար Այսօր, 10:15 Այսօր Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի հիշատակության օրն է Այսօր, 10:07 Իրական վտանգ կա՞ Բալայանի հասցեին Ադրբեջանի դեսպանի սպառնալիքից. Պարզաբանում է ԱՀԾ-ն Այսօր, 10:01 ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը Այսօր, 09:57 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:48 COP29-ին հայկական պատվիրակության մասնակցության մասին տեղեկություն չկա. Հիքմեթ Հաջիև Այսօր, 09:34 Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում (Տեսանյութ) Այսօր, 09:26 «Փաստ». Բաքվում մեկնարկած համաժողովը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ՔՊ-ական անհայտ մի պատգամավոր Տիգրան Պարսիլյանի կնոջ աշխատավարձը հասել է 4.9 մլն դրամի Այսօր, 09:07 «Փաստ». Ինչն է ազդել զբոսաշրջիկների թվի անկման վրա և ինչ է անում կառավարությունը Այսօր, 09:06 «Ժողովուրդ». «Թավշյա հեղափոխության» թեժ օրերին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բեռնատար մեքենա է գնել Այսօր, 09:04 «Հրապարակ». Ինչու են Աննա Գրիգորյանի եղբորն ազատել աշխատանքից Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին քննարկումները դեռ շարունակվում են Այսօր, 09:00 «Հրապարակ». ԱԺ հերթական նիստի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված` «Քյարամյանի դեմ» Այսօր, 08:57 «Հրապարակ». Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում հարցերին պատասխանելը «ռազբորկա» է սարքել Այսօր, 08:53 «Փաստ». Ովքեր էին Աննա Հակոբյանին ուղեկցում Տանզանիայի Nyerere National Park-ում Այսօր, 08:50 «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել առաջին կարգի մասնագետից մինչև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ դարձած Սարգիս Թորոսյանը Այսօր, 08:49 «Հրապարակ». Չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը 11/11/2024 22:44 Բեխտերևի հիվանդություն․ Ախտանշաններից մեկը պարանոցի ցավն է 11/11/2024 22:29 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային 11/11/2024 22:07 Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին և ՔՊ-ի՝ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամը ձերբակալվել են՝ թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով 11/11/2024 21:46 Փաշինյանը Դանիելյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակել 11/11/2024 21:22 Խարկովի ուղղությամբ նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 11/11/2024 21:01 Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել իր քեռու հետ 11/11/2024 20:37 Ամերիկյան մամուլը Պուտինի և Թրամփի միջև խոսակցության մասին է գրել 11/11/2024 20:17 Վահագն Խաչատուրյանն առողջության հետ կապված խնդիր չունի․ Խոսնակ 11/11/2024 20:05 Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց․ Armlur.am 11/11/2024 19:54 Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին․ Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի 11/11/2024 19:37 Ռուսաստանից պատվիրակություն է գալու