10/03/2017 13:02
Հայաստանը բաց է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ առանց նախապայմանների. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը միշտ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն՝ առանց նախապայմանների։ Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Թուրքիան հետ է կանգնել համաձայնությունները, պայմանավորվածությունները կատարելու պարտականությունից», - ասաց Է. Նալբանդյանը։
Նախարարը հույս հայտնեց, որ մեկ օր Թուրքիայում էլ նույն դիրքորոշումը կունենան և կհարգեն այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել։