10/03/2017 12:57
Հունաստանի հետ փոխգործակցության ներկա մակարդակը չի գոհացնում մեզ. Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր Երևանում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ:
«Համակարծիք ենք, որ երկու երկրների փոխգործակցության ներկա մակարդակը չի գոհացնում մեզ», - հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում փոխգործակցության առավել ընդլայնման ուղիներին։
ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները, դրանց զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Մարտի 8-ից 10-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը: