11/03/2017 10:38
ԶԼՄ-ը պարզել են Brexit-ի մեկնարկի օրը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է պաշտոնապես գործարկել ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգը մարտի 14-ին, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Telegraph-ին։
Պարբերականի տվյալներով՝ նախարարների կաբինետը պնդում է ընթացակարգի շուտափույթ մեկնարկը։
Մարտի 13-ին Համայնքների պալատը ծրագրում է դիտարկել փոփոխությունները, որոնք մտցրել է Լորդերի պալատը Brexit-ի ընթացակարգի մեկնարկի մասին օրինագծում։
Այդ ընթացակարգը ստացել է «պինգ-պոնգ» անվանումը, քանի որ փաստաթուղթը կուղարկվի մի պալատից մյուսը, քանի դեռ խորհրդարանականներն այն լիովին չեն համաձայնեցրել։