11/03/2017 13:01
«Յուվենտուսը» «Միլանին» հաղթել է լրացուցիչ ժամանակում 11 մետրանոցի շնորհիվ
Իտալական A Սերիայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Միլանին» և հաղթեց 2:1 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հաղթական գոլը թուրինցիները լրացուցիչ ժամանակում խփեցին 11 մետրանոցից, որը նշանակվել էր Մաթթիա դե Շիլոյի կողմից ձեռքով խաղի համար: 11 մետրանոց հարավածը հաջողությամբ իրականացրել է Պաուլո Դիբալան, փոխանցում է Championat.com-ը:
«Յուվենտուսն» ունի 70 միավոր և պահպանում է առաջատարի դիրքը, իսկ միլանցիները 50 միավորով 7-րդն են: