11/03/2017 15:50
Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ «Ավատար-2»-ը չի թողարկվի 2018-ին
Ռեժիսոր Ջեյմս Քամերոնը հայտարարել է, որ «Ավատար-2» ֆիլմը չի թողարկվի 2018 թվականին, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Entertainment Weekly-ին:
Հաջորդ տարվա դեկտեմբերին ֆիլմի երկրորդ մասն արդեն կներկայացվի, բայց այժմ ռեժիսորն ասել է, որ կոնկրետ ժամկետ չի հայտարարվել: Քամերոնը պարզաբանել է, որ ոչ թե «Ավատար» մեկ ֆիլմի շարունակության վրա են աշխատում, այլ միանգամից չորս:
«Էպիկական աշխատանք է», - ասել է նա և համեմատալ նկարահանման գործընթացը Չինաստանի «Երեք կիրճ» ՀԷԿ-ի կառուցման հետ, որի աշխատանքները սկսվել էին 1992 թվականին, շահագործվել է ամբողջությամբ 2012-ին: «Դրա համար ես գիտեմ, թե որտեղ եմ լինելու իմ կյանիք հաջորդ ութ տարին», - ասել է ռեժիսորը:
Երրորդ «Ավատար»-ի թողարկվումը սպասվում էր 2020-ին, չորրորդ՝ 2022-ին, հինգերորդ՝ 2023-ին: Այժմ, ամենայն հավականոթյամբ, ժամկետները կփոփոխվեն: