13/03/2017 12:29
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթ7 տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսները նվազել են 0.82 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.09 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մայիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.66 տոկոսով և հասել 51.03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: