13/03/2017 12:49
Այտեկինը հայհոյել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին՝ «Բարսելոնի» հետ խաղի ժամանակ
Ֆրանսիական ՊՍԺ-ն դժգոհ է ոչ միայն կատալոնական «Բարսելոնի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի մրցավարական որոշումներից, այլև հանդիպումը սպասարկած գերմանացի Դենիզ Այտեկինի վարքից, հայտնում է Sportarena.ru-ն՝ հղում անելով Le Parisien-ը:
38-ամյա մրցավարը ՊՍԺ-ի դարպասին նշանակել էր 11 մետրանոց 2 հարված, իսկ «Բարսելոնի» պաշտպան Խավյեր Մասկերանոյի՝ սեփական տուգանայինում Անխել Դի Մարիայի նկատմամբ խախտմանը չէր արձագանքել: ՊՍԺ-ի ֆուտբոլիստները խաղի ընթացքում մի քանի անգամ փորձել են բողոքել մրցավարի որոշումների վերաբերյալ, սակայն Դենիզ Այտեկինը նրանց պատասխանել է հայհոյանքով:
Ամենայն հավանականությամբ, Դենիզ Այտեկինն այլևս խաղեր չի սպասարկի Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում:
Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով, սակայն «Բարսելոնը» տպավորիչ ռևանշի հասավ 6:1 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ: