13/03/2017 16:29
Ջոկովիչը, Ֆեդերերն ու Նադալը դուրս են եկել երրորդ շրջան
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս են եկել թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի երրորդ շրջան, փոխանցում է Sportarena.ru-ն:
Ֆեդերերը 6:2, 6:1 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ստեֆան Ռոբերին, Ջոկովիչը 6:4, 7:6 հաշվով պարտության է մատնել բրիտանացի Կայլ Էդմունին, իսկ Նադալն ուժեղ է գտնվել արգենտինացի Գեդո Պելյուից՝ 6:3, 6:2: