13/03/2017 13:44
Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միություն գոյություն ունենալ չի կարող. Ֆյոդոր Լուկյանով (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը ՌԴ-ն զինված ուժերով չի միջամտի, մինչդեռ մնացած բոլոր միջոցները կօգտագործի ստատուս քվոն պահպանելու համար, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի գիտական գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը:
Վերջինս նշեց, որ արտաքին ուժերից ոչ մեկին հակամարտության սրացումը ձեռնտու չէ:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս են զարգանում հարաբերությունները Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան երկրների միջև և արդյոք Ռուսասատանի համագործակցությունը այդ երկրների հետ չի վնասում Հայաստանին, Լուկյանովն ընդգծեց, որ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միություն գոյություն ունենալ չի կարող:
Նա հավելեց, որ վերը նշված երկրները ոչ մի դեպքում չեն կարող գործընկերներ լինել, մինչդեռ հնարավոր է, որ որոշակի ժամանակաշրջանում նրանց տեսակետները որևէ հարցի լուծման շուրջ համընկնում են, և նրանք միասին արդյունավետ լուծում են գտնում:
Մանրամասները՝ տեսանյութում: