13/03/2017 11:00
Brent նավթի գինն իջել է 51 դոլարից՝ նոյեմբերի 30-ից առաջին անգամ
Brent նավթի մեկ բարելի արժեքն իջել է 51 դոլարից՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ից ի վեր առաջին անգամ։
Լոնդոնյան ICE բորսայում Brent-ի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.92 տոկոսով և կազմել մեկ բարելի դիմաց 50.83 դոլար, փոխանցում է ТАСС-ը:
Նավթի գները սկսեցին ընկնել մարտի 8-ից՝ ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին այդ երկրի էնեգետիկայի նախարարության կողմից տվյալների հրապարակումից հետո։
Գերատեսչության տվյալներով՝ ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարները մեկ շաբաթում (փետրվարի 24-ց մարտի 3-ը) ավելացել են 8.22 մլն բարելով՝ կազմելով 528.40 մլն բարել, մինչդեռ կանխատեսվում էր 1.97 մլն բարելի աճ։
Մարտի 8-10-ը Brent-ի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է մոտ 5 դոլարով։