13/03/2017 14:18
«Եվրատեսիլ-2017»-ում Ռուսաստանը կներկայացնի հաշմանդամ Յուլյա Սամոյլովան
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան: Նա կկատարի Flame is Burning երգը: Այդ մասին նա երազում էր մանկուց և երջանիկ է, որ իրեն նման հնարավորություն է ընձեռնվել:
Առաջին ալիքն ավարտեց կատարողների և կոմպոզիցիաների ընտրությունը «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթին մասնակցության համար և ընտրեց մասնակցին. Կիևում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան, ում Flame is Burning սիրո մասին երգի կատարումն ամենից ուժեղ տպավորությունը գործեց:
«Ես, իհարկե, ցնցված եմ, մինչեւ հիմա չեմ կարողանում գիտակցել, որ դա ինձ հետ Է տեղի ունենում: Ես երջանիկ եմ», - պատմել Է երգչուհին РИА Новости-ն:
Երգչուհի և կոմպոզիտոր Յուլյա Սամոյլովան ծնվել Է 1989 թվականին: Բազմիցս հաղթել Է տարբեր երաժշտական մրցույթներում, 2013 թվականին մասնակցել Է «Ֆակտոր Ա» երգի հեռուստանախագծին:
Յուլյան մանկուց տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով եւ ունի առաջին խմբի հաշմանդամություն: