13/03/2017 13:07
Ցանկացած արտահայտություն՝ անկախ թեմայից, ցավ է պատճառում որոշ մարդկանց. Վարդան Պետրոսյանը չի խախտի լռությունը
2013 թվականի հոկտեմբերից 5 տարի ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանն օրերս վաղակետ ազատ է արձակվել ու կարող է մեկնել Ֆրանսիա, որտեղ բնակվում են իր կինն ու դուստրը: Այս մասին այսօր լրատվամիջոցներին տեղյակ է պահել դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Aysor.am-ը կապ հաստատեց Վարդան Պետրոսյանի հետ՝ հետաքրքրվելով զգացողությունների և առաջիկա պլանների մասին: Սակայն դերասանը ցանկություն հայտնեց չխախտել մինչ այս պահպանած լռությունը, քանզի, իր իսկ խոսքերով՝ իր կողմից արտահայտած ցանկացած արտահայտություն՝ անկախ թեմայից, ցավ է պատճառում որոշ մարդկանց: Լինում են նաև այնպիսիք, ովքեր «խաղում» են խոսքերի հետ ու կրակի վրա յուղ են լցնում:
Արդեն իսկ ազատության մեջ գտնվող դերասանի խոսքերից հասկանալի էր՝ գոնե առաջիկա տարիներին հրաժարվելու է հարցազրույցներից: