13/03/2017 13:27
Մենք թերագնահատում էինք Հայաստանը. «Վալդայի» քննարկումը հաջողված էր. Ֆյոդոր Լուկյանով (Տեսանյութ)
Հայաստանում «Վալդայի» քննարկումը հաջողվեց՝ ցույց տալով, որ նմանօրինակ քննարկումներ կարելի է անցկացնել նաև ԵՏՄ անդամ այլ երկրների հետ, նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով շաբաթ օրը Հայաստանում տեղի ունեցած «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստի արդյունքները՝ հայտնեց «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի գիտական գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը:
«Մենք որոշ մտավախություններ ունեինք, թե արդյոք «Վալդայի» քննարկումն ադեկվատ կլինի Հայաստանում, բայց պարզվեց, որ մենք թերագնահատել ենք Հայաստանը», - անկեղծացավ նա՝ նշելով, որ քննարկումն ավելի քան հաջողված էր:
Ֆ. Լուկյանովը կարևորեց այն հանգամանքը, որ բանավեճի ընթացքում առաջ չեն քաշվել երկրում եղած ներքին պրոբլեմները և դրանց համար մեղադրանքներ չեն հնչեցվել այլ երկրներին, այլ քննարկվել են բովանդակային ու խորքային հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում: