14/03/2017 10:47
«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից
«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունից և չկարողացավ պաշտպանել տիտղոսը: Ակումբը, հյուրընկալվելով Պրեմյեր լիգայի առաջատար «Չելսիին», պարտվեց նվազագույն հաշվով, փոխանցում է Sport.ru-ն:
34-րդ րոպեին մանչեսթերցիները մնացին 10 խաղացողներով: Իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերան ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում լոնդոնյան ակումբը բացեց հաշիվը ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեի գոլի շնորհիվ: