14/03/2017 13:34
ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան կիսով չափ կրճատել ՄԱԿ-ի համար արվող ծախսերը
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ցուցում է տրված պահանջել ՄԱԿ-ի ծրագրերի բյուջե Վաշինգտոնի մուծումների ավելի քան կիսով չափ կրճատում: Վաշինգտոնի Foreign Policy հանդեսը, որը մասնագիտացած է արտաքին քաղաքականության հարցերի լուսաբանման բնագավառում, այս մասին հայտնել է՝ հղում անելով «երեք աղբյուրներին», փոխանցում է ТАСС-ը:
Պարբերականը պարզել է, որ ներկայում «ԱՄՆ-ը ՄԱԿ-ի վրա ծախսում է տարեկան մոտ 10 միլիարդ դոլար»:
Պարբերականը Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմի այս մտադրությունները գնահատում է որպես «աննախադեպ նահանջ այն միջազգային գործողություններից, որոնք թույլ են տալիս պահպանել խաղաղությունը, ապահովել երեխաների պատվաստումները, հետևել չարտոնված զինական միջուկային ծրագրերին, նաև աջակցել տարբեր վայրերում հաշտության բանակցություններին՝ Սիրիայից մինչև Եմեն»: