14/03/2017 10:39
Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են նույն լեզվով. ՀՀ նախագահ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այս տարվա ապրիլին Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ էական վնաս է հասցրել բանակցային գործընթացին և ջանքերը՝ վերականգնել կողմերի միջև վստահությունը, խոսում է բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման մասին, - «Իզվեստիա»-ին ասել է Ս.Սարգսյանը։
Նա նշել է, որ այս տարվա փետրվարին իրավիճակի սրումը ևս մեկ անգամ ցույց տվեց կրակի դադարեցման ռեժիմի պահպանման համաձայնագրի նկատմամբ հրատապ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտությունը:
«Բաքվում վերջապես պետք է հասկանան, որ Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են նույն լեզվով. քաղաքակիրթ աշխարհում բանակացություններին այլընտրանք չկա», - ընդգծել է նա։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ պատերազմը այն ճանապարհը չէ, որ լուծելու է խնդիրները և խաղաղության կարելի է գալ միայն երկխոսության միջոցով։
Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի «մարդկանց՝ իրենց սեփական ճակատագիրը վերահսկելու իրավունքի հիման վրա»։