14/03/2017 12:55
Ֆրանսիան ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակի կողմնակիցն է. Շարպանտիե
Ֆրանսիան կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված և խաղաղ տարբերակի առաջքաշմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Ֆրանսիան բազմիցս բարձրաձայնել է իր որդեգրած դիրքորոշումը: Ֆրանսիան կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, խաղաղ տարբերակի առաջքաշմանը: Ֆրանսիան կողմանկիցն է ցանկացած միջոցը ձեռնարկելուն, որը զերծ կպահի բռնությունների նոր ալիքներից և դրսևորումներից», - նշեց դեսպանը: