14/03/2017 15:03
Բաքվի երկերեսանիությունն անսահման է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Փոլադ Բյուլբյուլօղլուին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երկերեսանիություն է անվանել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու փաստը:
«Բաքվի երկերեսանիությունն անսահման է. դեսպանը, ով կողմնակից է պատերազմին, ցանկանում է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն», - Twitter-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ դեսպանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ճանապարհներն ապացուցել են իրենց անարդյունավետությունը, հետևաբար Բաքուն պատրաստ է ընտրել «ռազմական ուղին»:
«22 տարի փորձում են խաղաղ լուծել այս հակամարտությունը, որքան կարելի է։ Մենք խաղաղ լուծման հարցում պատրաստ ենք։ Բայց եթե դուք չեք կարող լուծել խաղաղ ճանապարհով, ապա մենք պետք է լուծենք ռազմական ճանապարհով», - «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր նա։