Վախենում եմ մենակությունից, ու դրա համար միշտ լինում եմ մարդկանց մեջ, վախենում եմ՝ Աստված հոգիս չառած, խելքս առնի. Դավիթ Հակոբյան

14/03/2017 16:10

Վախենում եմ մենակությունից, ու դրա համար միշտ լինում եմ մարդկանց մեջ, վախենում եմ՝ Աստված հոգիս չառած, խելքս առնի. Դավիթ Հակոբյան


Լինի գործնական, թե անձնական առումով, կան հանդիպումներ, մարդիկ, ովքեր այնքան վառ են, խոսուն, որ նրանց կարող ես լսել լռելյայն, առանց ընդհատելու: Կլանել ու հետագայում վերհիշել ամեն մի շարժում, արտահայտություն, դիմախաղ…

ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան, մանկավարժ Դավիթ Հակոբյանին հանդիպեցինք Թատերական ինստիտուտում գտնվող դերասանական սենյակներից մեկում: Իր էմոնցիոնալ կերպարներով մշտապես աչքի ընկնող արտիստը խորագետ ու ազդեցիկ է նաև կյանքում: Զրույցի ընթացքում պարզ ու շիտակ է, առանց արտիստիզմի: Միակ վատ սովորությունը, որն աչքիցս չվրիպեց, առանց դադարի միմյանց հաջորդող ծխախոտի վառվող գլանակներն էին… 

- Պարոն Հակոբյան, հեռուստադիտողը սիրում է Ձեզ անընդհատ էկրաններին տեսնել: Կա՞ նոր նախագիծ, որի միջոցով շուտով կհանդիպենք:

- Այժմ նկարահանվում եմ Շանթ հեռուստաընկության «Օտարը» սերիալում, որը տեղական արտադրության է… Մոտ օրերս կսկսեմ համագործակցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: Մի քանի դերերով հրավիրված եմ: Իհարկե, ոչ համատարած, բայց աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ որևէ թատրոնի դերասանի այլ թատրոնի ներկայացման մեջ հանդես գալու հրավեր են անում: Դպրոցական էի, շատ լավ հիշում եմ, թե ինչպես ժամանակին Գուրգեն Ջանիբեկյանը, լինելով Սունդուկյան թատրոնի հզոր դեմքերից մեկը, Դրամատիկ թատրոնում Հրաչյա Ղափլանյանի բեմադրությամբ խաղաց Հայր Տոնապետ ներկայացման մեջ…

- Նման դեպքերում թատրոնները, կոլեգաները միմյանց չե՞ն խանդում:

- Անպատճառ, նման խանդ առաջանում է: Գիտեք, թատրոնը շատ հետաքրքիր է, թվում է, թե թաքուն, բայց իրականում շատ բացահայտ մրցակցություն է առաջացնում: Եվ հենց դա է հետաքրքրությունը (ժպտում է՝ հեղ.)…

- Մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդում եք խոսքի կուլտուրա և բեմական խոսք: Փաստորեն, դաս եք տալիս նաև ապագա հոգևորականների՞ն…

- Այո, չէ՞ որ պարտադիր պայման է, որ նրանք խոսքի կուլտուրային տիրապետեն: Գիտելիքը ձևի միջոցով է փոխանցելի դառնում: Եթե խոսքի ձևին չտիրապետեցիր, իմաստն իմաստազրկվում է: Պատահական չէ, որ խոսքը բուժիչ հատկություն ունի, Հիսուսը, Նարեկացին էլ էին խոսքով բուժում: Գիտե՞ք, որ ռուսերեն «врач» (բժիշկ) բառը առաջացել է «речь» (խոսք) բառից (ժպտում է հեղ.):

- Համազգային թատրոնի բեմադրիչ եք, դերասան, երբեմն համագործակցում եք Հենրիկ Մալյան թատրոնի հետ, որտեղից սկսվել է Ձեր պրոֆեսիոնալ կարիերան: Թատերական ինստիտուտում կուրսի ղեկավար եք, դասավանդում եք դերասանի վարպետություն: Հանրային հեռուստատեսությունում ֆիլմերի կրկնօրինակում եք անում… Մի խոսքով՝ թատրոն, դասախոսություն, սերիալ ու ֆիլմեր. Ձեր օրը քանի՞ ժամից է բաղկացած, ինչպե՞ս եք հասցնում այս զբաղվածության մեջ:

- (Ծիծաղում է հեղ.) անկեղծ ասած՝ չգիտեմ… Զինվորին հարցնում են՝ քանի՞ ժամ ես ծառայում, ասում է՝ 25, ամբողջ օրը ծառայում ենք, առավոտն էլ մեկ ժամ շուտ են արթնացնում (ծիծաղում է հեղ.)… Իրականում, օրը շատ է, 24 ժամը փոքր ժամանակահատված չէ, ցանկության դեպքում ամեն ինչ կհասցնես: Քանի դեռ առողջությունդ ներում է, պետք է գործես: Հենց հոգնեցիր, այլևս ոչ մեկին պետք չես լինի, իսկ դա շատ տհաճ զգացողություն է: Ամերիկյան մի հին ու դաժան ֆիլմ կա, կոչվում է «Հոգնած ձիերին գնդակահարում են»…

- Վերջերս նկարահանվեցիք Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում, որտեղ Ձեր մարմնավորած հերոսը թոռնիկին մղում էր համարձակ քայլերի` ապրելուց վախենում ես, կռիվ գնալուց վախենում ես, երկիրը թողնելուց վախենում ես, սիրելուց վախենում ես… Իրական կյանքո՞ւմ էլ ռիսկային քայլերի կողմնակից եք…

- Ես մեծացել եմ պապիս-տատիս մոտ, մանկապարտեզ չեմ գնացել, ինչի համար շատ շնորհակալ եմ ճակատագրին: Պապիկս դաշնամուրի գործարանում էր աշխատում ու երբեմն ինձ իր հետ տանում էր: Իրենից կյանքում շատ բան եմ սովորել… Տան վրա տարբեր աշխատանքներ ունեինք կատարելու. երբ մի գործն ավարտում, մի քիչ հանգստանում էինք, հարցնում էր. «Ինչո՞ւ եք այսպես պարապ նստել, էդպես մի նստեք, բանըմ էրեք: Հեչ որ շատ բան չունեք էնելու, էն դուռը բացեք-փակեք, բացեք-փակեք, մենակ պարապ մի մնացեք»… Մարդու կյանքն անդադար ռիսկ է ենթադրում, երեխան ծնված օրվանից ռիսկի փորձության մեջ է. կրակ տեսավ, ռիսկ է անում ու ձեռք տալիս, հետո է ուղեղն աշխատում, որ պետք է շրջանցել: Ի վերջո, աշխարհը շարժում է վախը, այն ամենակարևոր բանն է այս կյանքում, ստիպում է հաղթահարել դժվարությունները: Վախից հերոս են դառնում: Պատկերացրեք՝ ինչ արհավիրք կկատարվի, եթե վախը չլինի: Ով մահից չի վախենում, առնվազն հիմար է:

- Դո՞ւք ինչից եք վախենում:

- (Մտածում է հեղ.) դժվար հարց է: Այ, երևի վախենում եմ, որ հանկարծ մի օր կհոգնեմ ու ոչ մեկին պետք չեմ լինի: Վախենում եմ՝ հանկարծ Աստված հոգիս չառած՝ խելքս առնի: Նման բան շատ հաճախ է լինում, ու ահավոր է… Վախենում եմ մենակությունից, ու դրա համար միշտ լինում եմ մարդկանց մեջ՝ ուսանողներիս հետ, ընտանիքիս, թոռներիս կողքին: Ընդհանրապես, մարդը ծնված օրվանից հաղթահարում է իր մենակության կոմպլեքսը. մենակ ծնվում է, մենակ ապրում, մենակ էլ մեռնելու է, ոչ-ոք իր հետ չի գնալու: Մնացած ամեն ինչ՝ ընկերներ, ընտանիք և այլն, մարդը հորինել է այդ կոմպլեքսը հաղթահարելու համար (ծխախոտ է վառում հեղ.)…

- Կրկին վերադառնալով «Կյանք ու կռիվ» ֆիլմին, եթե օբյեկտիվորեն դատենք՝ ի՞նչ կարծիք ունեք ֆիլմի մասին:

- Շատ ուրախ եմ, որ հանձինս այս ֆիլմի՝ հայ կինոն վերադարձավ պրոֆեսիոնալ հենքի վրա: Այստեղ պրոֆեսիոնալ է և՛ մոտեցումը, և՛ սցենարական կառուցվածքը, և՛ դերասանական կազմի ճիշտ հավաքագրումն ու օպերատորական արվեստը… Իհարկե, կարելի է ինչ-որ բաների հետ համաձայնվել, ինչ-որ բաների հետ էլ՝ ոչ: Բայց արվեստը հենց նրանով է հետաքրքիր, որ միշտ հարց է առաջացնում… Ժամանակին նոր կինոլեզու էր «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրները» ֆիլմերը: Չեմ ասի, թե «Կյանք ու կռիվն» էլ նոր կինոլեզու է, բայց սա այն երկար լռած լեզվի շարունակությունն է: Սա մի թռիչքաձող է, որից ցածր այլևս չի կարելի նկարել… Գիտեք, կինոն հարուստ երկրի արվեստ է, ծախսատար է: Մեր կինոն փոքր շուկա ունի՝ իր ծախսը ետ բերելու համար: Պետք է կարողանա «խցկվել» միջազգային արենա, որպեսզի իր «ամագը» կատարված լինի:

- Պարոն Հակոբյան, վերջին տարիներին սերիալն ամենապահանջարկ ունեցող ու սպառվող հեռուստաարտադրանքն է: Գո՞հ եք սերիալների որակից, սցենարիստներից:

- Լինի սերիալ, կինո, թատրոն, նկարչություն, թե երաժշտություն, միևնույն է, պետք է այդ գործով տաղանդավոր մարդիկ զբաղվեն: Ժամանակին ամերիկյան մի քանի սերիալների թարգմանություն եմ արել, ինչպիսիք են «Լրտես աղջիկը», «Կոմիսար Մեգրեն»… Ես չեմ կարող դրանք սերիալ համարել, հետաքրքիր ու բովանդակալից ֆիլմաշարեր են: Պարզապես, մերոնք դեռ մի քիչ սխալ են մոտենում այդ պրոցեսին, կարծում եմ, շուտով առավել լուրջ ու պրոֆեսիոնալ կմոտենան: Չեմ թաքցնի, երբեմն լինում են տեղական շատ լավ սցենարներ:

- Հաճախ հեռուստադիտողը բողոքում է, որ այս կամ այն սերիալը վերցված է արգենտինական, բրազիլական կամ մեկ այլ երկրի արտադրանքից:

- Ինչո՞ւ ոչ, դա էլ տարբերակ է, ինչպես, օրինակ, Շեքսպիրի գործերն ենք վերցնում, թարգմանում ու բեմադրում: Չանե՞նք: Հայերը միշտ էլ թարգմանել են ու պատահական չէ, որ միայն մենք ունենք Թարգմանչաց տոն: Վերադառնալով սերիալներին, այո, երբեմն հեշտ, բայց անորակ ճանապարհն ենք ընտրում: Միշտ չէ, որ սերիալ նկարողներն այնքան գումար են ունենում, որ կարողանան լավ դերասանների հրավիրել: Չէ՞ որ նրանք ավելի թանկ են նստում իրենց վրա, քան ոչ պրոֆեսիոնալները: Բայց ասեմ, երբեմն ոչ դերասանների մեջ լինում են բավական հաջող դերակատարներ: Սակայն նրանց չի կարելի կրկնել հաջորդ ֆիլմում: Օրինակ, Ֆելինին մի քանի գլխավոր դերակատար էր պահում, իսկ մնացածը տիպաժներ էին, որոնք այլևս որևէ ֆիլմում չէին նկարահանվում: Այ, թատրոնում դա անհնար է, այն պահանջում է բացարձակ պրոֆեսիոնալների մասնակցություն:

- Առաջարկի՞, թե՞ պահանջարկի արդյունք է, որ հեռուստատեսությունը սպառողին շատ հաճախ անորակ «պրոդուկտ» է հրամեցնում:

- Ի տարբերություն թատրոնի՝ հեռուստատեսությունը բոլորի տանն է: Մի բան էլ կա, որ նորից ամեն օր բոլորիս տանն է՝ սառնարանը: Երեկոյան, երբ տուն եք գնում, ուտում եք այն, ինչ ունեք Ձեր սառնարանում չէ՞, որը հենց դուք եք դրել այնտեղ: Է, լավ, համեղ բան դրեք, համեղ բան կերեք (ժպտում է՝ հեղ.)… Թյուր կարծիք կա, թե այն, ինչ ցուցադրում են, հասարակության պահանջն է, պահանջարկը առաջարկ է ծնում: Նման բան չկա, հեռուստադիտողին լավ բան առաջարկեք, տեսնենք՝ վատը կուզե՞ն: Շատերին գիտեմ, ովքեր հնարավորություն ունեն համացանցի կամ կաբելային հեռուստաընկերության միջոցով այլ ֆիլմեր ու հաղորդումներ նայել, ու այդպես էլ անում են…

- Երիտասարդությունը թեթև արվեստի, ժամանցի կողմնակից է, կարծեք, այնքան էլ հետաքրքրված չէ լուրջ արվեստով: Կարելի՞ է համարել, որ դա կրթական համակարգի խնդիրն է:

- Ամենացավոտ կետին կպաք (մտածում է՝ հեղ.)… Այո, այսօր կրթությունը պաշտպանության համակարգին համազոր գերակա խնդիր է մեր հասարակության համար: Խոսքս ճիշտ կրթության, և ոչ թե ձև-կրթության մասին է: Սինգապուրը հետամնաց երկիր էր, բայց գերակա խնդիր դարձնելով կրթությունը՝ շատ կարճ ժամանակում ծաղկեց: Այնտեղ աշխատավարձի չափորոշիչը մանկավարժի աշխատավարձն է, այն ամենաբարձրն է: Բայց ամեն մարդ իրավունք չունի մանկավարժ աշխատել, ի տարբերություն նրա, որ մեզ մոտ ով ասես մանկավարժ է… Իզուր չէ, որ Մաշտոցի պես հանճարը դպրոցներ էր բացում: Անկիրթ մարդն ի վիճակի է և՛ սպանելու, և՛ գողանալու: Նա չի հասկանում, որ պետք է ոչ թե գողանալ, այլ ստեղծել: Խնդրում եմ, մոռացեք այն միֆը, թե «գողը» (թաղային հեղինակություն՝ հեղ.) բարձրագույն կրթություն ու ինտելեկտ ունի, նման բան չի եղել, չկա ու չի էլ լինելու: Կիրթ մարդկանց հավաքական ուժն է, որ ազգին երանգ ու գույն է տալիս: Այսօր շատ է չարաշահվում ազգ-ժողովուրդ հասկացությունը: Ժողովուրդը դեռ ազգ չէ: Ազգը բարձր գիտակցության, կրթվածության համակարգի ձևավորված վիճակ է, հակառակ դեպքում՝ ընդամենը ցեղախումբ ես դառնում: Մի հին խոսք կա՝ ազգն ու չարիքը հավերժ կռվի մեջ են: Ժողովուրդը չի խառնվում, գնում է նրա հետևից, ով հաղթում է: Կռիվ տվողն ազգն է. ազգը չէ՞ր, որ նախորդ ապրիլին թքած ունենալով սոցիալական անարդարության ու ամեն վատ երևույթի վրա՝ կանգնեց ու կռվեց մինչև վերջ, մինչդեռ շատերն ասում էին՝ այլևս ոչ-ոք չի կանգնելու ու չի կռվելու: Ես դեռ 6 տարի առաջ իմ հարցազրույցում ասել եմ՝ սխալվում եք, Աստված չանի՝ այդ օրը գա՝ կռվելու են: Ու ես ճիշտ էի՝ ապրիլն ապացույց: Փախնողը կփախնի, ուզում ես իրեն միլիոն տուր, ուզում ես ապահովիր մինչև այստեղ (ձեռքով ցույց է տալիս կոկորդը՝ հեղ.), կապ չունի: Զոհվածների մեծ մասը շատ վատ են ապրել, բա ո՞նց եղավ, որ խիզախել են, հերոսացել: Նրանք ԱԶԳ-ի ներկայացուցիչ են, դա ուրիշ բան է (վառում է հերթական գլանակը՝ հեղ.) …

Մենք սերունդ ենք ունեցել, որին բաց ենք թողել ձեռքներիցս: Բայց էլի Փառք Աստծո, ամեն ինչ հնարավոր է, երբեք ուշ չէ սկսել նորից… Գիտեք, ժամանցը վատ բան չէ, արվեստն էլ, վերջին հաշվով, ժամանց է, պարզապես ժամանցի այդ տեսակով հետաքրքրված են առավել կրթված ու ինտելեկտուալ մարդիկ: Կան նաև ակումբային, ռեստորանային ժամանցներ, մարդ էլ կա, նախընտրում է դասական կամ սիմֆոնիկ համերգի գնալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե դու կրթվածության ինչ «level»-ի վրա ես: Հենց դա է բնորոշում քո ունեցած պահանջարկը: Չկարծեք, թե շատերին է հետաքրքիր, թե Բրեդ Փիթն ինչ վերնաշապիկ է հագնում կամ Մադոննան քանի սիրած է ունեցել (ծիծաղում է՝ հեղ.): Ցավոք, հակառակ միտումն էլ կա. լայն մասաներին հետաքրքիր չէ, թե Թումանյանն ինչո՞ւ էր հիվանդ, ինչո՞ւ 10 երեխա ուներ ու չէր կարողանում նրանց կերակրել, որ իշխանուհի Թումանյանը հանգանակություն էր հավաքում, որպեսզի Թումանյանի ընտանիքին օգնի…

- Որո՞նք են այսօրվա սերնդի առավելությունները:

- Սրանք շատ ավելի համարձակ են, տաղանդավոր, պահանջատեր ու ազատ, որովհետև չգիտեն՝ ինչ բան է ոչ ազատը: Հատկապես պատանիները, երիտասարդություն նոր ոտք դրածները չգիտեն՝ ինչ բան է Սովետական Միության կազմի մեջ լինել: Չեն հասկանում, թե, օրինակ, Ղարաբաղն ինչո՞ւ պետք է լինի Ադրբեջանի կազմի մեջ… Պարզապես երկար տևող սոցիալական անարդարության պրոցեսը, փոքր շուկայի անհեռանկարությունն ու հիասթափությունները այս պատանիների գիտելիքները ծանծաղ են դարձնում: Ինտերնետն այս դարի զենքն է, եթե ճիշտ օգտվեն դրանից, այնտեղ էլ լուրջ գիտելիք կգտնեն: Բայց առաջին կոճակին թխկացնելով (խփում է սեղանին հեղ.) ինչ բացվում է էկրանին, դա էլ համարում են գիտելիք: Տեղեկատվությունը, պարզ ինֆորմացիան դեռ գիտելիք չէ: Հենց այստեղ է, որ մեր երիտասարդները մի քիչ թերանում են… Հուսամ, դա ժամանակավոր երևույթ է, հետագա սերունդն էլ ավելի շատ տաղանդավոր ու համարձակ կլինի…

Շարունակելի...

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 15/01/2025 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան 15/01/2025 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ 15/01/2025 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 15/01/2025 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան 15/01/2025 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով 15/01/2025 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար 15/01/2025 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին 15/01/2025 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 15/01/2025 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ 15/01/2025 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա

Տվյալ բաժնի վերջին նյութերը