15/03/2017 09:58
Գեղարքունիքի մարզպետի որդին յուղոտ պաշտոն է ստացել ՊԵԿ-ում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, յուղոտ պաշտոն է ստացել։ Նա տարիներ շարունակ աշխատում էր ԱԺ-ում՝ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, այժմ տեղափոխվել է ՊԵԿ և նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ։ Այս պաշտոնը երկար ժամանակ թափուր էր, հետո նշանակեցին Սուրիկ Էլոյանին, ով ընդամենը մի քանի օր աշխատեց։
«Հետաքրքիր է՝ մարզպետի որդին, ով նաև Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի փեսան է, ինչքա՞ն կդիմանա հարկայինում։ Հիշեցնենք, որ Ռաֆիկ Գրիգորյանի զավակները Շարմազանովին «ժառանգություն» էին մնացել Սամվել Նիկոյանից. 2011-ից դուստրը՝ Կարինե Գրիգորյանը, այլևս չի աշխատում օրենսդիր մարմնում, իսկ այժմ էլ որդին դուրս եկավ ԱԺ-ից»։