15/03/2017 09:41
Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը իրականում գալիս են ՕՐՕ դաշինքին աջակցելու. «Ժամանակ»
Ինչպես հայտնի է, մի շարք հայտնի սփյուռքահայեր՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և այլոք ապրիլի 2-ին մասնակցելու են ընտրություններին որպես դիտորդ՝ փորձելով կանխել հնարավոր ընտրախախտումները։
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ այս առաքելությունը իրականում մտածված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին աջակցելու և ապրիլի 2-ից հետո երկրում համապատասխան հասարակական տրամադրություններ գեներացնելու համար։