15/03/2017 19:00
«Ռեալն» անապահով երեխաների համար ֆուտբոլային դպրոց կբացի Անգլիայում
«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ֆուտբոլային դպրոց բացել Անգլիայում՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և հասարակության անպաշտպան շերտի համար: Daily Mail-ը հայտնում է, որ մադրիդցիներն այս դպրոցը կբացեն Լոնդոնի հարավի՝ Կրոյդոնի դպրոցի հետ համագործակցության շրջանակում, փոխանցում է Championat.com-ը:
Նախագծի նպատակը երիտասարդների աջակցությունն է, նրանց հմտությունների զարգացումն ինչպես սպորտում, այնպես էլ առօրյա կյանքում: Դպրոցը կգործի 8-11 տարեկան սոցիալապես անապահով երեխաների համար:
Մարտի 22-ին «Ռեալի»՝ հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենկոն՝ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանի հետ միասին, պաշտոնապես կհայտարարի դպրոցի բացման մասին: