15/03/2017 10:31
Արցախում ներդրումներ կուղղվեն արևային էլեկտրակայանների կառուցմանը
Վերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկումների փուլ է մտել արևային էլեկտրակայանների կառուցման հարցը, ինչը զարգացման մեծ նախադրյալներ ունի, Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Հաշվի առնելով նաև ներդրողների հետաքրքրությունն այս ուղղությամբ, կառավարության նիստում Արցախի վարչապետը հանձնարարել է հետազոտությունների գործընթաց սկսել: Արդեն նախատեսված է, որ այսուհետ Արցախում կառուցվող նոր բնակարաններում՝ տաք ջրի մատակարարման համար արևային մարտկոցներ են տեղադրվելու: Այս նախաձեռնությունը մեծ հեռանկար ունի և կարևոր է, որ գործնական քայլեր են արվում Արցախում իրականացվող ներդրումների հոսքն այս ոլորտ ուղղելու համար», - նշել է Տ.Աբրահամյանը: