15/03/2017 17:26
Տղամարդն աշխարհահռչակ է դառնում կնոջ գեղեցկության շնորհիվ. Արմեն Ամիրյան
Փոքրիկ Մարկը և երկու տղամարդ՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն, այսօր կատարեցին Կանանց տոնին նվիրված ցուցահանդեսի փակումը, որում ներկայացված էին Հանրապետության կին նկարիչների գործերը:
«Ես հաճախ մտածում եմ՝ ինչու՞ համաշխարհային կերպարվեստում աշխարհահռչակ կանանց անուններ չկան կամ շատ քիչ են: Երկար մտածելուց հետո հասկացա, որտղամարդ արվեստագետներն օգտագործում են կնոջ գեղեցկությունը և դրա շնորհիվ են դառնում աշխարհահռչակ: Թերևս, մեր տղամարդկային առանձնահատկությունն է, որ չենք կարողանում տեսնել երկրորդ, երրորդ շերտերը, հետևաբար, չենք տեսնում կնոջ ստեղծած գեղեցկությունը: Դա մեր թերությունն է, գուցեև թերություն էլ չէ, որովհետև ձեր փայլն ու գեղեցկությունն այնպես են շլացնում ցանկացած տղամարդու, որ անդին արդեն դժվար է տեսնել», - կին նկարիչներին դիմեց նախարար Ամիրյանը՝ ավելացնելով, որ նրանց ցուցահանդեսը հզոր ամպրոպի նման ցրեց ամիսներ շարունակ մեզ տանջող մառախուղը:
«Այս տարի կանանց ցուցահանդեսն առավել քան տեղին էր, որովհետև ձմեռը երկար էր ու մեզ մի քիչ հոգնեցրեց: Մենք շատ ուրախ ենք, որ հայ կինն իր ասելիքն ու անելիքն ունի կյանքի բոլոր ոլորտներում», - ավելացրեց ՀՀԿ կանանց խորհրդի
նախագահ Հերմինե Նաղդալյանը: