16/03/2017 14:00
ԱՄՆ վարչակազմը հավելյալ 30 միլիարդ դոլար կխնդրի կոնգրեսից պաշտպանության համար
ԱՄՆ վարչակազմը կոնգրեսից հավելյալ 30 միլիարդ ԱՄՆ դոլար կխնդրի պաշտպանության և սահմանների պահպանության համար, հայտարարել է Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության ղեկավար Միկ Մալվեյնը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Մենք պաշտպանության և սահմանների պահպանության համար հավելյալ ֆինանսավորման հարցում ենք ուղարկել՝ 30 միլիարդ դոլար, ինչը ներառում է նաև 1.5 միլիարդ դոլարը՝ պատի շինարարության համար», - ասել է նա լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ «այդ հարցումը վերաբերում է 2017 թվականին և ներառում է 2018 թվականը»: