16/03/2017 09:48
ՀՀ վարչապետի խորհրդականն ընդլայնում է իր բիզնեսները. «Ժողովուրդ»
Երկար տարիներ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ աշխատած Սամվել Սանամյանը, որն այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է, նաև ՀՀԿ-ի կողմից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, ընդլայնում է իր բիզնեսները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սանամյանը մտադիր է Ղազախստանում պանրի գործարան հիմնել։ Թերթի հետ զրույցում Սամանյանը հերքել է այս լուրերը՝ ասելով. «Ես ինչ ունեմ, ստեղա՝ թոռներով, կնոջով։ Ոչ մի բան դրսում չունեմ»։