16/03/2017 11:55
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի ապրիլին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0,55 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 49,13 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են մայիսին, աճել են 0.62 տոկոսով և կազմել 52.13 դոլար՝ մեկ բարելի դիմաց։