17/03/2017 20:11
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչում կմրցի «Անդերլեխտի» հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում կմրցի Բելգիան ներկայացնող «Անդերլեխտ»-ի դեմ: ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, փոխանցում է ТАСС-ը:
Կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն հետևյալ զույգերը`
• «Սելթա» (Իսպանիա) - «Գենկ» (Բելգիա)
• «Այաքս» (Նիդեռլանդներ) -«Շալկե» (Գերմանիա)
• «Լիոն» (Ֆրանսիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին: