17/03/2017 09:17
Եթե ՕՐՕ-ն ԱԺ չանցնի, Սամվել Բաբայանը պատրաստվում է մինչև իսկ զինված ապստամբություն իրականացնել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Եթե ՕՐՕ-ն ԱԺ չանցնի, Սամվել Բաբայանը պատրաստվում է հետընտրական լայնածավալ բողոքի ակցիաներ կազմակերպել, մինչև իսկ զինված ապստամբություն։ Ըստ էության, փորձ է արվելու «Սասնա Ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երևանի, այլև` Հայաստանի տարբեր բնակավայրերում։
Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական և իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն կարող միաժամանակ մի քանի կետերում իրավիճակի վերահսկողություն սահմանել»։