17/03/2017 14:14
Իրանցի զբոսաշրջիկների այցը Հայաստան 2-2,5%-ով արժևորում է հայկական դրամը
Մարտ-ապրիլ ամիսներին իրանցի զբոսաշրջիկների այցը Հայաստան կնպաստի հայկական դրամի արժևորմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Դրամը կարժևորվի, քանի որ շուկայում մեծ խմբաքանակով արտարժույթ կհայտնվի: Վերջին տարիներին մարտի 15-ից մինչև ապրիլի 4-5-ն ընկած հատվածը, սովորաբար, դրամը արժևորվում է 2-2,5%-ով, այս տարի էլ բացառություն չի լինի այս իմաստով», - նշեց իրանագետը:
Մարտի 21-ին Իրանում նշում են Տարեմուտը՝ Նովրուզը, որի ընթացքում մեծ թվով իրանցի զբոսաշրջիկ է այցելում Հայաստան: