17/03/2017 12:38
Պոգբան բաց կթողնի առաջիկա խաղերը «Ռոստովի» հետ հանդիպման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ծնկատակի ջլի վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռոստովի» հետ պատասխան խաղի (1:0) երկրորդ կեսի սկզբում: Այս մասին խաղից հետո հայտնել է անգլիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, փոխանցում է ТАСС-ը
«Չգիտեմ՝ որքան ժամանակով է Պոգբան դուրս եկել շարքից, բայց նա չի խաղա «Միդլսբրոյի» հետ և հավաքականի կազմում», - մարզչի խոսքերն է փոխանցում ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը:
ԱՊԼ-ի 29-րդ տուրի «Միդլսբրո»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին: Ֆրանսիայի հավաքականը մարտի 25-ին ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: